AM | RU
USD
EUR
RUB

Արարատի մարզպետը հրաժարվել է կատարել օրենքի պահանջը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։

«Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Դատարանի որոշումը ուղարկվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջնորդելով անհապաղ կարգադրություն արձակել՝ նախկին կարգադրությունը վերացնելու մասին և վերականգնել նախկին փաստական և իրավական վիճակը։ Այսինքն՝ վերականգնել Նորայր Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի պարտականությունները մինչեւ դատական վեճի ավարտը, սակայն մարզպետը հրաժարվել է այն կատարել։ «Մենք ուղղակի իրազեկել ենք մարզպետին, որ կա այսպիսի դատական ակտ, դատարանի որոշում և, որ դա պարտադիր կատարման ենթակա է ՀՀ տարածքում։ Մարզպետը պարզաբանեց՝ վարչական ակտի կասեցումը չի ենթադրում դրանից առաջ կատարված գործողությունների և գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում։ Փաստացի՝ մարզպետն այս գրությամբ նշեց, որ հրաժարվում է նախկին վիճակը վերականգնել»,- ասաց Մակինյանը։ Փաստաբանը նշեց, որ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ գործ ունենք առերևույթ հանցագործության կատարման հետ և ըստ այդմ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «ՀՔԾ-ն որոշում կայացրեց մեր հաղորդման առթիվ քրեական գործ հարուցելը մերժել՝ պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված է եղել հանրային շահով։ Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է այդ բացառությունը՝ հանրային շահով պայմանավորված լինելու պայմաններում, բայց դա քրեական հետապնդումն իրականացնող մարմին չը չէ, որ պետք է որոշի, թե ինչ շահով են պայմանավորված եղել այդ գործողությունները։ Բացի դա, մենք ունենք կարևոր հանգամանք, որ հանրային շահով պայմանավորված չէր Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելը և նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարված են անձնական դրդապատճառներով պայմանավորված։

Խնդիրն այն է, որ մարզպետը ԱԺ ընտրությունների ժամանակ խնդրել է աջակցել իրեն ընտրություններում, խնդրել է նաև Գրիգորյանին անդամակցել ՔՊ կուսակցությանը, ինչը նախկին գյուղապետը մերժել է։

Ա.Մակինյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ պատրաստվում են ՀՔԾ որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ «Տեսնենք Դատախազությունն ինչ ընթացք կտա։ Եթե անկեղծ լինեմ սպասելիքների չունենք։ Դատական կարգով եւս կբողոքարկվի իհարկե։ Արդեն քրեաիրավական ճանապարհով պետք է գնահատական տրվի օրենքի պահանջների չկատարմանը»,- նշեց Մակինյանը՝ շեշտելով. «Անկախ զբաղեցրած պաշտոններից ՀՀ-ում օրենքները պետք է կատարվեն, անկախ նրանից՝ կատարողներն ինչքանով են ուզում կամ չեն ուզում»։ Փաստաբանի խոսքով՝ արվելու է ամեն ինչ Նորայր Գրիգորյանի իրավունքները վերականգնելու և նրա իրավունքները խախտող անձանց արարքներին համապատասխան գնահատական տալու համար։

Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել մարզպետի կողմից օրենքի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքը՝ փաստաբանը նշեց. «Կարող է պայմանավորված լինել առաջինը նրանով, որ մտածում է, որ օրենքի սանկցիաների պատժելիության ինստիտուտը չի կարող իրեն հասնել։ Որպես վարկած կարող եմ դա դիտարկել, որովհետև փորձը ցույց տվեց, որ ՀՔԾ-ն հրաժարվեց մարզպետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ընդհանրապես գործ չհարուցվեց՝ թեկուզ փաստի առթիվ։ Երևի մարզպետը բավարար հիմքեր ուներ ենթադրելու, որ այսօրվա իշխանության պայմաններում իր նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցվել։ Չնայած մենք հուշել էինք շատ մանրամասն և գրավոր։ Ես դա չեմ կարող կապել օրենքի չիմացության հետ։ Արհամարհական, դիտավորյալ վերաբերմունք է Արարատի մարզպետի կողմից»։

Հիշեցնենք, որ Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը բնակիչների դժգոհության պատճառ է դարձել։ Նորաշենի բնակիչները վստահ են, որ արդեն նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցվել են անօրինական ճանապարհով։ Նորաշենի բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գրիգորյանի և պահանջում էին մարզպետի հրաժարականը։

Լրահոս
«Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan