Թուրքիայի մեջլիսում զազաերենով ելույթը զայրացրել է ազգայնական պատգամավորներին

Թուրքիայի մեջլիսում զազաերենով ելույթը զայրացրել է ազգայնական պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Բինգյոլից ընտրված պատգամավոր Էրդար Այդեմիրը խորհրդարնում ելույթ է ունեցել զազաերենով։

Դա վրդովվեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը, ինչպես նաև, «Ազգայնական շարժում» (MHP), ու ազգայնական «İYİ» կուսակցություններին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Ի նշան բողոքի` «İYİ»-ի կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը։

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺԴԿ-CHP) հիշեցրել է քրդամետ պատգամավորին, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է։

Ի պատասխան դրան, քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուչը հակադարձել է Գյոքին, նշելով, որ Թուրքիայում տարբեր ազգեր են ապրում և ոչ մեկ իրավասու չէ նրանց արգելել խոսել հարազատ լեզվով խոսել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում