Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում