AM | RU
USD
EUR
RUB

Արծվիկ Մինասյանին վեց ամիս է՝ տարբեր քրգործերով տանում-բերում են

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Երկու օր առաջ լուր տարածվեց, որ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Մինասյանին հարցաքննել են վկայի կարգավիճակում՝ կապված իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի ենթադրյալ խախտման հետ։ Երեկ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ իրեն կանչում են հարցաքննության, բայց նաեւ նշեց, որ սա կապ չունի ՀՅԴ երիտթեւի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ սկսված ակցիաների ու նախարարի հրաժարականի պահանջի հետ։ Արծվիկ Մինասյանը դեռ չի շտապում այս քրգործերին ու իր հարցաքննություններին քաղաքական աստառ տալ եւ համարել, որ սա քաղաքական հետապնդում է իր դեմ՝ որպես դաշնակցականի։

«Բոլոր գործերը կապված են իմ նախկին պաշտոնների հետ, հիմնականում՝ բնապահպանության նախարար աշխատած շրջանի հետ, որտեղ ուղղակի վկայի կարգավիճակով ինձնից որոշակի բացատրություններ են ուզում ստանալ։ Որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ, կոնկրետ այս գործով, օրինակ»,- ասաց Մինասյանը։

- Իսկ ի՞նչ գործ է սա։
- Ես 2017 թվականի փետրվարին պաշտոնից ազատել եմ մի տնօրենի՝ Սարգիս Բարսեղյանին, ում պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ ապօրինություններ են եղել։ Ընդ որում, ազատելուց հետո նա օրենքով նախատեսված իր բոլոր վճարումներն ստացել է, իսկ հետագայում հարուցվել է քրեական գործ նրա՝ նախկինում կատարած արարքների համար։ Ավելին ասեմ՝ այդ ընթացքում ինքը, տեսնելով, որ իրավիճակ է փոխվել՝ հայտնի ձեւակերպմամբ ասած, որոշել է հաղորդում տալ, թե իբր ես իրեն ապօրինի հանձնարարական եմ տվել, դրա համար եմ ես իրեն ազատել աշխատանքից։ Իմ հանձնարարականը եղել է «Բրիտանական ավիաուղիների» եւ «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ միջեւ դրամական վեճի հարցը, որը գտնվում է դատական ատյաններում, եւ, ըստ գործող օրենսդրության, քանի որ բրիտանական կողմից կար հաշտության համաձայնության առաջարկություն, ես այս առաջարկությունը փոխանցել եմ Գլխավոր դատախազությանը, դատախազությունը տվել է իր համաձայնությունը, եւ դատական կարգով կնքվել է այդ համաձայնությունը։

- Այսինքն՝ իր տված հաղորդման վրա՞ են Ձեզ հրավիրել հարցաքննության։

- Այո, հարուցված մեծ գործի շրջանակներում ինքն է հաղորդում տվել, որ իրեն պաշտոնից ազատել եմ, որ իբր իմ՝ ենթադրյալ ապօրինի հանձնարարականը չի կատարել։

- Իսկ կա՞ր նաեւ վեճ, որ այդ «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն Ձեր ղեկավարած նախարարության կազմում լիներ, թե ԱԻ նախարարության։

- Այո, կար։ Բայց այդ վեճն այդ գործի հետ կապ չունի, այն շատ ավելի խորքային քաղաքականության վեճ էր։ Իրականում «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն, որ օդերեւութաբանական ծառայություններ էր մատուցում ավիացիայի ոլորտում, փորձ էր արվում միացնել աէրոնավիգացիային, որտեղ մենք դեմ ենք արտահայտվում, որովհետեւ կար շահերի հստակ հակասություն։ Եթե նավիգացիային ձեռնտու է ինֆորմացիան վաճառել ինչքան շատ ինքնաթիռ, այնքան լավ սկզբունքով, ապա այս կազմակերպության համար հիմնական խնդիրն ավտանգության ապահովումն էր։

- Իսկ մյուս քրեական գործե՞րն ինչի հետ են կապված։

- Բոլորը կապված են իմ լիազորությունների իրականացման հետ։

- Որքա՞ն ժամանակ է, որ Ձեզ հրավիրում են հարցաքննության կամ բացատրություն տալու այդ գործերով։

- Մոտ վեց ամիս։

- Քննչական կոմիտե՞ են հրավիրում, թե՞ ՀՔԾ։

- Այն գործը, որը ՀՔԾ-ում էր, վերաբերում էր անցյալ տարվա ընտրություններին, թե իբր մի անձի պաշտոնից ազատել են այն պատճառով, որ իբր ինձ չի քվեարկել։

- Դուք բոլոր գործերով վկայի՞ կարգավիճակով եք անցնում։

- Այո։

- Կա՞ վտանգ կամ հավանականություն, որ Ձեր կարգավիճակը կարող է փոխվել։

- Չեմ կարծում, որովհետեւ այնքան սպառիչ են եղել իմ պատասխանները, բացատրությունները, օրենքներով հիմնավորումներն ու փաստարկները, որ չեմ կարծում։ Համենայնդեպս, այն քննիչները, որոնց հետ ես շփվել եմ, շատ հստակ, գիտակից պատկերացնող եւ իրավական առումով շատ նորմալ վերաբերմունք ունեն։

- Դուք այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, որ այս գործերով փորձում են Ձեզ ճնշել՝ որպես կուսակցականի։

- Կարծում եմ՝ այսօր դեռ վաղ է եզրակացություն անել՝ քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ չկա, բայց վստահեցնում եմ, որ լինելու դեպքում առնվազն Ձեզ տեղեկացնելու եմ առաջինը։

Լրահոս
ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan