Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին , ինչպես գրում է apsny.ge-ն,տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան,

Վարչապետի խոսքով՝ նախարարը անձամբ խնդրել է իրեն հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:

Միխայիլ Բատիաշվիլին մի շարք նորամուծությունների հեղինակ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում