AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը՝ ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն

 

«Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն այն կարևորագույն խնդիրներից է, որը ծառացած է Փաշինյանի գլխավորած կառավարության առաջ։

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, մեծ խոստումներ էր տալիս աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և տնտեսության թռիչքային զարգացման մասին։

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին բաժին էր նվիրված սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ստեղծելու հարցին, որում նշված էր, թե մինչև 2023 թվականը վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։

Սակայն ժամանակն անցավ, իսկ երկրում տեսանելի տնտեսական զարգացում և աղքատության մակարդակի կրճատում տեղի չունեցավ։

Ավելին՝ չեն երևում այն քայլերը, որոնք գոնե տեսանելի ապագայում կարող են դրական փոփոխություններ նախանշել այս ուղղությամբ:

Եվ այս առումով կառավարության գործունեության բացերը քողարկելու համար վարչապետը սլաքներն ուղղեց քաղաքացիների ուղղությամբ, թե աղքատությունը նրանց գլխում է, և նրանք ցանկություն չունեն իրենց գլուխներում այդ աղքատությունը հաղթահարել։

«Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր:

Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի», 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անեն աղքատությունը հաղթահարած քաղաքացիները։

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ իր ասածները մեկնաբանվում են որպես կառավարության պատասխանատվությունը բնակչության վրա գցելու փորձ, վարչապետը փորձում է սրբագրումներ կատարել իր խոսքում՝ կառավարության նիստում հայտարարելով, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:

Բայց վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն, երբ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մեկուկես տարի ժամանակ ուներ ներդրումներ ներգրավելու և աշխատատեղերի բացումը խրախուսելու համար, սակայն այդ գործի միայն չնչին մասն է արվել։

Եվ դա է պատճառը, որ մարդիկ չկարողանալով համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում, ստիպված են լինում արտագաղթել։

Իսկ իշխանությունները, որ խոստացել էին մեծ ներգաղթ ապահովել դեպի երկիր, ոչ միայն արտագաղթի ցուցանիշները չեն հրապարակում, այլ փորձում են մանիպուլյատիվ տվյալներ ներկայացնել, թե իբր գործազրկությունը երկրում նվազել է։

Բայց մարդիկ հարց են տալիս՝ եթե աշխատատեղեր չեն ստեղծվել, ապա ինչի՞ հաշվին է գործազրկությունը կրճատվել, մարդիկ նաև հասկանում են, որ արտագաղթողների հիմնական մասը եղել են գործազուրկները։

Թեպետ, իհարկե, քիչ չեն նրանք, որոնք, ունենալով աշխատանք ու բավարար եկամուտներ, արտագաղթում են հուսահատության և մեծ հիասթափության պատճառով: Այս համատեքստում ուշագրավ է, որ ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51500-ով, այդ թվում` շուրջ 46400–ը գործազուրկներ են, և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է։

Ստացվում է, որ Փաշինյանին չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը, նվազեցնել աղքատությունը, այլապես արտագաղթը շարունակություն չէր ունենա կամ գոնե նման մեծ ծավալներ չէր ստանա։

Իսկ երբ վարչապետի՝ ժողովրդին տված խոստումներն իրականություն չեն դառնում, բնականաբար իշխանության վարկանիշը պետք է նվազի, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում հեղափոխության բերած դրական փոփոխությունների շունչը, իրավիճակը մնում է այնպիսին, ինչպես կար նախկինում։

Եվ եթե իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չարվեն, ապա հանրային դժգոհության ծավալումը մոտակա շրջանում անխուսափելի կլինի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար «Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 3 «Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի «Փաստ». Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է «Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan