AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշխանությունը ցանկություն չունի ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել

 

«Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Երբ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում տեսանելի արդյունքներ արձանագրել և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հանրության շրջանում դժգոհություններ են առաջացնում, սկսում են մեղադրել նախկինների հետ կապված ինչ-որ դավադիր ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն ուզում երկիրը զարգանա և անընդհատ սաբոտաժի ձևեր են փնտրում: Մի խոսքով՝ ամենուրեք պատվեր տեսնելու մոլուցքն ու ստվերների դեմ պատերազմը շարունակվում է:

Ինչ-որ առումով այսքան ժամանակ այս թեզն աշխատել է, քանի որ Փաշինյանին հաջողվել է հանրությանը համոզել, թե իրեն չի հաջողվում լուրջ դրական փոփոխություններ բերել, որովհետև «դավադիր ուժերը» չեն թողնում:

Եվ ստացվում է, որ Փաշինյանը կառավարության վարկանիշը պահելու համար օգտագործում է «դավադիր ուժերի» ստվերը, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, ապա ինքը կհորինի այդ դավադիրներին, քանի որ նրանց գոյությունը բխում է իր շահերից:

Երկրի տնտեսությունը զարգացնելու փոխարեն կառավարության ղեկավարը փաստորեն ավելի շատ զբաղված է թյուրըմբռնում առաջացնելով:

Իշխանություններին քննադատելը, հասարակության ներսում կուտակված խնդիրները և դժգոհությունները վեր հանելը ընդդիմության գործն է, սակայն բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց՝ դրանով փորձելով այն տեղափոխել այլ դաշտ:

Այսպես, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման, հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ԿԳՄՍ նախարարության կողմից խնդրահարույց միջոցառումներ և ֆիլմեր նկարահանելու նպատակով ֆինանսներ տրամադրելու հարցերի շուրջ հանրության շրջանում առաջ եկած մտահոգությունը իշխանությունները ներկայացնում են մութ ուժերի գործունեության արդյունք:

Եվ պատահական չէ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում սակավամտության և բացամտության պայքար է տեղի ունենում.

«Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ»:

Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իշխանությունը կտրվում է հանրությունից, և փոխանակ հանրությունը օրակարգ թելադրի իշխանություններին, կառավարությունն է փորձում իր ուզած օրակարգը թելադրել հանրությանը և այն ներկայացնել ժողովրդի անունից:

Վարչապետ Փաշինյանը համարյա թե իր բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշելու, թե ինչ է լինելու, ժողովուրդն է տնտեսական հեղափոխություն անելու, սակայն ինչո՞ւ ընթացիկ կարևոր հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը:

Կամ վարչապետը ժողովրդին ինչո՞ւ չի հարցրել, թե ինչ վերաբերմունք ունեն Ստամբուլյան կոնվենցիայի կամ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին, և ինչո՞ւ է ժողովրդի փոխարեն իր իշխանությունը որոշում ընդունում:

Երբ կառավարությունը ժողովրդին թելադրում է իր ուզածը և ժողովրդի անունից փորձում է լռեցնել հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը՝ դրանք ներկայացնելով քաղաքական հակառակորդների ձեռքի գործը, ապա դրանով խնդիրը լուծում չի ստանում:

Օրինակ՝ երբ բուհերում իրականացվող կրճատումների և հայագիտական առարկաների ոչ պարտադիր դառնալու արդյունքում բազմաթիվ դասախոսներ մնալու են առանց աշխատանքի, և նրանց բողոքը իշխանության կողմից ներկայացվում է որպես սև ուժերի կողմից հրահրված, դրանով նրանց աշխատանքի խնդիրը մնալու է չլուծված:

Հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու, իհարկե շարունակելու են բողոքել կառավարության կամայական գործողություններից:

Այսպիսով, իշխանությունը ցանկություն չունի ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել, որի արդյունքում պրոբլեմներն ավելի են խորանալու, իսկ կառավարության գործողությունների նկատմամբ հակակրանքը խորանալու է, քանի դեռ ժողովրդի տարբեր հատվածների ձայնը լսելի չէ իշխանության համար»,-գրում է թերթը։

Մանամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan