AM | RU
USD
EUR
RUB

Հիմա Արայիկ Հարությունյանը կճանաչի ՀՅԴ-ին. կրթում ենք կրթության նախարարին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ երիտասարդները ամփոփեցին ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիայի մեկ շաբաթը և երկուշաբթի օրվանից կշարունակեն նստացույցը:

Նրանք նշեցին, որ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, բայց Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման սկզբից գնաց ոչ թե խնդիրները լուծելու, այլ բոլորովին այլ ճանապարհով: «Այս ամենի պատճառը դարձավ այն, որ ովքեր քննադատում են իրեն, պարոն Արայիկ Հարությունյանը խավարամիտներ է անվանում: Մեր կողմից նրա հրաժարականի տեքստը հրապարակելուց հետո, զգացվեց նրա ջղագրգիռությունը, նա սկսեց խոսել նախարարին ոչ պատշաճ ձևով ու բառամթերքով»,- ասացին երիտասարդները:

Ըստ նրանց՝ Արայիկ Հարությունյանի ամեն մի հարցազրույցից հետո նրա հրաժարականի պահանջներն ավելանում են, և խորհուրդ տվեցին վերջինիս այլևս այդ թեմայով հարցազրույց չտալ:

«Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, թե դրսի դաշնակցականների հետ հնարավոր է աշխատել, և նրանք պետք է գան, տեր կանգնեն այստեղի կառույցին, հաջորդեցին դրսի դաշնակցականների, երիտասարդական կառույցների տեսաուղերձները, կոչերը, որ միանում են մեզ և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն ավելի ջղաձգեց նրան»,- ասաց երիտասարդներից մեկը:

Նրանք հավելեցին, որ իրենց պետականամետությունը ոչ ոք չպետք է շփոթի թուլության հետ: «17 երկրներից դաշնակցական երիտասարդական կառույցները միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Հիմա կճանաչի ՀՅԴ-ին, կրթում ենք կրթության նախարարին»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan