Իրանում օտարերկրյա անօդաչու սարք են խոցել

Իրանում օտարերկրյա անօդաչու սարք են խոցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանում օտարերկրյա անօդաչու ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Հուզեստան նահանգի նահանգապետ Գոլյամրեզա Շարիաթին: Այս մասին գրում է Ria-ն։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր նավահանգստի շրջակայքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչու թռչող սարքի հատվածները, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Թե որ երկրին է պատկանում անօդաչուն, ևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում