AM | RU
USD
EUR
RUB

Քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դասավանդվող դարձնելու նախագիծը վիճահարույց է, այդտեղ անգամ դեբատ չկա, որովհետև Հայոց լեզվին, Հայոց պատմության, կրթությանը, հատկապես` ազգային կրթությանը մատների արանքով նայել ուղղակիորեն չի կարելի:

Այս մասին ՀՅԴ երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Միհրան Հակոբյանը` նշելով, որ մատների արանքով նայելու հետևանքն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է` հայերս կովկասցիներ ենք:

«Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան երիտասարդներ, խմբեր, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացոնւմ և իրենց գործողություններով պարտադրում են պետական իշխանությանը` վերանայել իր շատ կասկածելի մոտեցումները, որովհետև գլոբալացվող դարում, 21-րդ դարում, երբ ազգային կրթության հետ կապված ռեֆորմի անվան տակ նման քայլեր են կատարվում, դրանց հետևանքը կարող է լինել խիստ կործանարար»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` իշխանությունները փորձում են որոշ փոփոխություններով ցույց տալ, թե առաջադեմ են: «Ով է ասել, որ ազգայինն առաջադեմ չէ: Եթե մենք մեր ինքնությունը չենք ուզում պահել, որի հիմքը Հայոց լեզուն է, Հայ առաքելական եկեղեցին է, մենք ի՞նչ ենք ուզում դառնալ: Այդ հիմքը որ հանենք, ի ՞նչ տարբերություն մեր ու վրացիների միջև, մեր ու սերբերի միջև: Եթե մեր ժողովուրդը 5000 տարի իր գոյությամբ եկել, հասել է մեր օրեր` իր ինքնությունը պահելով, ուրեմն դրանում մի աստվածային բան կա, և դա պետք է պահել, զարգացնել, ուժեղացնել, ոչ թե՝ քանդել»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկ արված հայտարարությանը, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում, և ինքը պատրաստվում է տասնյակ, եթե ոչ ավելի քրեական գործերով լցված արկղեր ուղարկել ՀՅԴ-ին, Միհրան Հակոբյանն ասաց.

«Կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ ձերբազատվել այդ գռեհիկ գործելաոճից, անդաստիարակության մասին խոսում է մի մարդ, որն ինքն է տեսախցիկների առաջ անդաստիարակ արտահայտություններ անում: Ցավոք, Հայաստանի իշխանությունների մոտ արդեն գործելաոճ է դարձել` մարդկանց վրա, որոնք իրենց հետ համաձայն չեն, հարուցում են քրեական գործեր: Քրեական գործերի մասին. ես ուզում եմ հասկանալ` Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարա՞րն է, թե՞ «միլիցա», ոչ թե ոստիկան, այլ՝ «միլիցա»: Տարիուկես է` նախարար է, նոր է հիշել քրեական գործերի մասին, սպառնում է: Սպառնում է, որ եթե հանկարծ ինչ-որ մեկն իր մասին խոսի, կբռնվի, կդատվի»: Հակոբյանը նշեց, թե քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

Ըստ նախկին պատգամավորի` ԿԳՄՍՆ-ն այժմ սպառնում է ՀՅԴ նախկին պատգամավորներին, և երեկ դրա ականատեսը եղանք: «ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր Քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով, հետո կգտնեն մեկին, որը ցուցմունք կտա Մինասյանի դեմ, հետո նրան կկալանավորեն ու այս երիտասարդներին կասեն` գիտեք ինչ, հավաքեք այս վրաններն ու կորեք այստեղից, որպեսզի ձեր ավագ ընկերն ազատության մեջ հայտնվի»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Լրահոս
«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը: Հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan