Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին. բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին. բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Արսեն Բաբայանի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վարոսյանը նշեց, որ վաղուց էր բողոքարկվել առաջին ատյանի որոշումը. «Երեկվա դրությամբ Վերաքննիչ դատարանում դիմումը մուտք է եղել, սակայն որևէ դատավորի մակագրված չէր, կարծում եմ՝ առաջին ատյանի վարույթին էին սպասում: Փաստաթղթերը պետք է հասնեն Վերաքննիչ դատարան, որպեսզի բողոքը մակագրվի»:

Ըստ փաստաբանի, գործընթացը սովորաբար արագ է տեղի ունենում և գուցե օրվա ընթացքում արդեն տեղեկանան, թե որ դատավորին է բողոքը մակագրվել:

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ակնհայտ ապօրինի որոշում է: Առաջին ատյանի դատարանն առանց որևէ անհրաժեշտ պայմանի և հիմքի անձին կալանքի է վերցրել»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում