Ասուլիս՝ նախարարի հրաժարականի պահանջի վերաբերյալ (տեսանյութ)

Ասուլիս՝ նախարարի հրաժարականի պահանջի վերաբերյալ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի ունեցավ քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանի, հոգեբան դոկտոր-պրոֆեսոր Սամվել Խուդոյանի, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Տեր-Նակալյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նախարարի արձագանքին, վերջին դատական գործողություններին:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ անժամկետ նստացույց են անում` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում