«Հրապարակ». Աղքատությունը գլխում հաղթահարել են, մնաց՝ աշխատանք գտնեն

«Հրապարակ». Աղքատությունը գլխում հաղթահարել են, մնաց՝ աշխատանք գտնեն

«Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով աշխա­տանքի և սոցիալական հարցերի նա­խարարի ներկայացրած մի նախագծի մասին, իրեն բնորոշ ոճով ընթացքում նորից ծավալվեց, տեղ-տեղ բորբոքվեց և հայտարարեց, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

«Ասել եմ նախկինում, էլի ուզում եմ կրկնել՝ մարդուն կարելի է հաց տալ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը տարի… բայց հետո, հետո ինչ ա լի­նելու: Եվ, հետևաբար, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք, սկսած նախակրթարանից, պետք է մեր քա­ղաքացուն պատրաստենք հենց այս տրամաբանության մեջ, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակն աշխատանքն է, ընդ որում՝ ուզում եմ նաև հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկե­ցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարա­րել էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, և այն պետք է նախ գլխում հաղթահարել:

«Աղքատությունը զուտ տնտե­սական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքա­տությունը գլխում է: Չի կարող մարդը, ով իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ասել էր Փաշինյանը:

Այդ ելույթից մոտ ութ ամիս անց, փաստորեն, վարչապետի մոտ իրա­վիճակ է փոխվել աղքատության գնահատման հարցում: Այսօր էլ նա հայտարարում է, թե աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

Այսինքն, ստացվում է՝ այս ութ ամսում քաղաքացին իր գլխում հաղթահարեց աղքատությունը, հիմա էլ մնում է աշխատանքով հաղթահարի: Իսկ ո՞վ պետք է նրան աշխատանքով ապահովի, և ինչ պետք է անեն նրանք, ովքեր ունակ չեն աշխատելու՝ հիվանդներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Նրանց հանդեպ գոնե պետությունը պարտավորություններ ունի: Ինչն է ստիպել վարչապետին այսպես փոխել իր դիրքորոշումը աղքատության հաղթահարման հարցում, իսկապես ՀՀ հպարտ և դուխով քաղաքացին հասցրել է այս ութ ամիսների ընթացքում հաղթահարել իր գլխում աղքատությունը, եթե այո, ապա ինչպես: Կա արդյոք վիճա­կագրություն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում