AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Աղքատությունը գլխում հաղթահարել են, մնաց՝ աշխատանք գտնեն

 

«Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով աշխա­տանքի և սոցիալական հարցերի նա­խարարի ներկայացրած մի նախագծի մասին, իրեն բնորոշ ոճով ընթացքում նորից ծավալվեց, տեղ-տեղ բորբոքվեց և հայտարարեց, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

«Ասել եմ նախկինում, էլի ուզում եմ կրկնել՝ մարդուն կարելի է հաց տալ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը տարի... բայց հետո, հետո ինչ ա լի­նելու: Եվ, հետևաբար, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք, սկսած նախակրթարանից, պետք է մեր քա­ղաքացուն պատրաստենք հենց այս տրամաբանության մեջ, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակն աշխատանքն է, ընդ որում՝ ուզում եմ նաև հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկե­ցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարա­րել էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, և այն պետք է նախ գլխում հաղթահարել:

«Աղքատությունը զուտ տնտե­սական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքա­տությունը գլխում է: Չի կարող մարդը, ով իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»,- ասել էր Փաշինյանը:

Այդ ելույթից մոտ ութ ամիս անց, փաստորեն, վարչապետի մոտ իրա­վիճակ է փոխվել աղքատության գնահատման հարցում: Այսօր էլ նա հայտարարում է, թե աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարե­լու միջոցը:

Այսինքն, ստացվում է՝ այս ութ ամսում քաղաքացին իր գլխում հաղթահարեց աղքատությունը, հիմա էլ մնում է աշխատանքով հաղթահարի: Իսկ ո՞վ պետք է նրան աշխատանքով ապահովի, և ինչ պետք է անեն նրանք, ովքեր ունակ չեն աշխատելու՝ հիվանդներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ: Նրանց հանդեպ գոնե պետությունը պարտավորություններ ունի: Ինչն է ստիպել վարչապետին այսպես փոխել իր դիրքորոշումը աղքատության հաղթահարման հարցում, իսկապես ՀՀ հպարտ և դուխով քաղաքացին հասցրել է այս ութ ամիսների ընթացքում հաղթահարել իր գլխում աղքատությունը, եթե այո, ապա ինչպես: Կա արդյոք վիճա­կագրություն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ) Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan