AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ինքնավարության անվան տակ բուհերին ուզում են վերապահել կամակատարի դերակատարություն

 

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծն այս օրերին հայտնվել է հանրության ուշադրության կիզակետում։

Նախագծի հետ կապված հիմնական խնդիրը վերաբերում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելուն, սակայն նրանում այլ խնդրահարույց դրույթներ ևս կան, որոնք վերաբերում են բուհական համակարգի կառավարմանը և դեռևս մեծ հանրային ուշադրության չեն արժանացել։ Նախագծով նախատեսված է, որ բուհերի հոգաբարձուների՝ 12 հոգուց բաղկացած խորհրդից 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը:

Իսկ հոգաբարձուների խորհրդի մյուս 6 անդամները լինելու են համալսարանից՝ երկու ուսանող, երկու դասախոս և երկու գործատու։

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարը, կարողանալով նշանակել կառավարման խորհրդի կեսին, կարող է 6+1 բանաձևով հասնել ռեկտորի ընտրությանը և, ըստ էության, ընտրությունը վերածել նշանակման։

Իսկ ընտրված կամ նշանակված ռեկտորն էլ իր հերթին նշանակում է ֆակուլտետի դեկաններին։ Սա նշանակում է, որ բուհերում ստեղծվում է ուղիղ կառավարման մեխանիզմ։

Եթե նախկինում դեկանների ընտրությունը տեղի էր ունենում ֆակուլտետի խորհրդում և հաստատվում համալսարանի գիտխորհրդում, դեկանները հիմնականում պատասխանատու էին իրենց կոլեկտիվի առաջ, ապա նոր նախագծի իրականություն դառնալու դեպքում դեկանները ռեկտորներից ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու։

Եթե ֆակուլտետի կողմից է ընտրվում, նշանակում է, որ հաշվետու է ֆակուլտետին, եթե ռեկտորի կողմից է նշանակվում, նշանակում է, որ հաշվետու է ռեկտորին։

Նշանակված դեկանը կազմակերպելու է ամբիոնի վարիչների ընտրությունը, և այս հարցում վերջինս բոլոր լիազորություններն ու հնարավորություններն ունի, որպեսզի իր շուրջը հավաքի համախոհներին ու կազմակերպի ոչ թե ընտրություն, այլ ամբիոնի վարիչների նշանակում։

Իսկ դեկաններն ու ամբիոնի վարիչները միասին ձևավորում են բուհի գիտական խորհուրդը, որն էլ իր հերթին որոշում է կրթական ծրագրերը, այսինքն՝ դասավանդվող առարկաների բախտը և բուհի կրթական գործունեության ուղղությունը։

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որ ռեկտորի, դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը վերածվում է ուղղակի նշանակման, իսկ նրանց նշանակումը տեղի է ունենալու օրվա քաղաքական իշխանությունների նախասիրություններից ելնելով։

Այդպիսով բուհական համակարգը լիովին կախվածության մեջ է հայտնվելու իշխանությունից։

Սա նշանակում է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ավելի շատ բուհերը քաղաքականացնելու մասին օրինագիծ է, քանի որ բուհական համակարգի կառավարման հիմնական դերակատարներին նշանակելու արդյունքում այդ պաշտոններում կհայտնվեն իշխանության քաղաքական համախոհները, որոնք կլծվեն բուհերում իշխանահաճո մթնոլորտի ձևավորման գործին։

Եվ այս դեպքում ոչ մի խոսք չի կարող գնալ բուհերի ինքնավարության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու իրենց որոշումը իշխանությունները հիմնավորում են նաև բուհերի ինքնավարության մակարդակն ընդլայնելու աստառի ներքո, թե բարձրագույն կրթական հաստատություններն իրենք կարող են որոշել՝ այդ առարկաների դասավանդումը պետք է լինի, թե ոչ։

Բոլորս էլ հիշում ենք, որ իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը խոստանում էր, որ բուհերը ապաքաղաքականացվելու են, սակայն ներկայացված նախագծի լույսի ներքո տեսնում ենք, որ բարձրագույն կրթական հաստատությունները ոչ միայն չեն ապաքաղաքականացվելու, այլև իշխանության կամակատարների դերակատարություն են ստանձնելու, երբ օրինակ իշխանությունները կարող են կրթական համակարգի շահերից չբխող և պրոբլեմատիկ որոշումներ ընդունել, որի դեմ ոչ մի դեկան և ամբիոնի վարիչ չի ըմբոստանա։

Եթե ներկայացված նախագիծը լուրջ փոփոխությունների չենթարկվի, ապա բուհական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների հաջորդ ընդվզումը տեղի է ունենալու բուհական ինքնավարությունը վերադարձնելու պահանջի ներքո»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արցախի ԿԸՀ-ն հրապարակում է նախագահական ընտրությունների թարմացված տվյալները․ ուղիղ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող) «Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն համաշխարհային ճգնաժամն է»․ Գուտերեշ Երևանի մետրոպոլիտենը փակ է Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ) ՄԻՊ-ը կոչով դիմել է քաղաքացիներին ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին «Ժողովուրդ». Գազի գինը կբարձրանա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan