AM | RU
USD
EUR
RUB

Տեղեկությունները, որոնք տարածվում են իմ մասին, իրականության հետ կապ չունեն. Արթուր Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ «Առաջադրվել է Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը ու գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել պարոն Խաշմանյանի թեկնածությանը, ու պարոն Խաշմանյանն այս պահից սկսած՝ հավաքականի գլխավոր մարզիչն է», - ասաց նա։

ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ Խաշմանյանը հաղթանակներ կբերի ազգային հավաքականին։ «Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես ուզում եմ միանգամից պարզաբանում տալ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչև այսօր։ Իրականում, որևէ խնդիր չի եղել, որևէ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկ շատ բարձրացավ ու այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և ֆեդերացիայի համապատասխան պաշտոնատար անձիք կպատասխանեն այդ հարցերին ու նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի», - ասաց ՀՖՖ նախագահը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ հունիսի 26-ին տեղի է ունեցել հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը։ «Դրա համաձայն՝ գլխավոր մարզչի, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է նախագահը, հունիսի 26-ին այդ որոշումը ընդունվել է ընդհանուր ժողովի կողմից, որից հետո այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում, ինչ-ինչ պատճառներով կանոնադրությունը մուտքագրվել է նոր, նոր ասած՝ հոկտեմբերի 25-ին ու տասն աշխատանքային օր է պահանջվում, որ այդ կանոնադրությունը գրանցվի պետական ռեգիստրում։ Ֆորմալ առումով դրա հաստատումը պետք է լինի վաղը, բայց երբ ինձ բերել են ու ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, աշխատակազմը ինձ ուղղակի չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ տեխնիկական սխալ», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե այն աղմուկը, որը բարձրացավ, ընդհանրապես տեղին չէր, հարցը լուծվեց ու հավաքականը ունի նոր գլխավոր մարզիչ։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ նիստին չէր մասնակցում ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տեղյակ չի պահել, թե ինչու չի մասնակցել։ ՀՖՖ նախագահն ասաց, որ այս ամենում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ «Տեսնում եմ հետաքրքրրություն ինչ-որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու, գիտեք ինչ, ֆուտբոլային աշխարհում ցանկացած քայլ, որն արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Արթուր Վանեցյանի, արվում է ընդդեմ հայկական ֆուտբոլի ու ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի նկատմամբ անթույլատրելի է։ Եկեք բոլորս միավորվենք ու ունենանք լավ ֆուտբոլ», - ասաց Ա. Վանեցյանը։

Վանեցյանը նշեց նաև, որ իր հրաժարականից հետո, առհասարակ, աշխատում է որևէ հանրային հայտարարություն չանել: «Որևէ մասնակցություն չեմ ունենում այս կամ այն իրադարձություններին, բայց իմ ցանկացած քայլ՝ երկրից բացակայել, մեկի հետ հանդիպել, սրճարան գնալ և այլն, և այլն դառնում է քննարկման առարկա, դա էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին, այդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել։ Ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա ասաց, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են իր մասին ու փորձ է արվում սևացնել իրեն, իրականության հետ որևէ կապ չունեն։

Լրահոս
Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan