AM | RU
USD
EUR
RUB

Նարեկ Սամսոնյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հանցագործության մասին հաղոդագրությամբ դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով

Հայտնում եմ ձեզ, որ իմ օրինական պահանջը մերժելու դեպքում պատրաստվում եմ սպառել բոլոր ներպետական ատյանները, իսկ իշխանության ուզուրպացիայի ավարտից հետո պարտադիր վերաբացել սույն գործը կամ այն գումարել Փաշինյանի դեմ հրուցվող բազմաթիվ այլ` ավելի ծանր քրեական գործերին: Ինքնիրավչությունն ու ամենաթողությունը պետք է դատապարտելի լինեն օրենքի ողջ խստությամբ:
Ստորև տեղադրում եմ ուղարկածս դիմումների պատճենները և տեքստը:

ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հաղորդում հանցագործության մասին

2019թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց պետական առանձնատունը, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է վերջերս՝ հայտնելով, որ դա հենց այն առանձնատունն է, որտեղ ժամանակին բնակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ վարչապետի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է:

Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:

Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը, որում այժմ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ:

Արդյունքում ոչ միայն խախտվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, այլև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից դրևորված գործողությունների/անգործության պարագայում ակնհայտորեն վատնվում են պետական միջոցները և խաթարվում նշված պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

Հաշվի առնելով այն, որ վերորգրյալ արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ խնդրում եմ նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ և օրենքով սահմանած կարգով քրեական հետապնդում իրականացվել նշված գործողությունները/անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանց և նրան օժանդակած անձանց նկատմամբ, ինչպես նաև վերականգնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ճ բնականոն գործունեությունը։»

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ

Նարեկ Սամսոնյան

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 



 

Լրահոս
Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan