AM | RU
USD
EUR
RUB

Եթե նույն բառամթերքով պատախանեմ Արայիկ Հարությունյանին, միգուցե հավասարվեմ նրան. ՀՅԴ անդամ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի Դաշնակցություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությանը, որով վերջինս դիմեց «ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, քանի որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։

«Դաշնակցությունը, լինելով համահայկական կազմակերպություն, ունենալով բազմաթիվ կազմակերպական միավորումներ աշխարհի տարբեր կենտրոններում, ունի նաև գաղափարական կենտրոնացում։ Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի դաշնակցություն», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ դրա վերաբերյալ սփյուռքի իրենց գործընկերները բազմաթիվ մեկնաբանություններ են ներկայացրել, որ չկա դրսի և ներսի Դաշնակցություն.

«Սրանով կարծեք թե ուզում են ասեն, թե դուք լավը չեք, դուք մեզ քննադատում եք, իսկ մենք դրսի Դաշնակցության հետ տարբեր հարցերով համագործակցում ենք։ Սա սովորական, պարզ մանիպուլյացիա է։ Իսկ գուցե փորձենք հասկանալ՝ նո՞ւյն հարցի վերաբերյալ են տարբեր տեսակետներ ու մոտեցումներ, թե՞ դրանք տարբեր հարցեր են»։

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե «այդ անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցությանը», Արմեն Գրիգորյանն արձագանքեց.

«Ես չեմ մեկնաբանի այդ նախադասությունը, որովհետև արժեհամակարգին վերաբերող հարց կա, և նույն բառամթերքով, եթե պատախանեմ, միգուցե հավասարվեմ նրան։ Դա մերը չէ։ Վերջին շրջանում անընդհատ կեղծ օգտատերերը պարբերաբար տարբեր մեկնաբանություններ են անում այդ բառամթերքով, մենք ոչ մի դեպքում նույն կերպ չենք պատասխանել և մնացել ենք մեր բարձրության վրա։ Մենք էլ կարող էինք այդ տեսակի սխեմաներ ստեղծել և պատասխանել դրան, բայց մենք չենք արել, որովհետև կարծում ենք, որ ամենակարևորը ներքին միասնականության և համերաշխության միջավայրի ձևավորումն է»։

Լրահոս
Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan