AM | RU
USD
EUR
RUB

Ծառուկյան. Բա պետական համալսարանն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում է «Ceramisia» գործարանի բացմանը։ Միջոցառմանը ներկա են նաև պատգամավորներ, Կոտայքի մարզպետը, գործարարներ։

Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ այժմ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են։

«Տարանջատում կա, բայց էս տարի տնտեսությունը թափ չառավ։ Հիմա տեսնենք կառավարության նոր ծրագիրն ի՞նչ է, նոր մեր տեսակետը կասենք։ Տնտեսության զարգացման համար նախապայմաններ չկան։ Ես մի բան գիտեմ, որ աշխատող մարդը չպետք է աղքատ լինի, պետք է կարողանա իր ընտանիքը բարեկեցիկ պահի։ Հիմա գնում են աշխատանքի, ստանում են 80 հազար կամ 100 հազար դրամ, դա միայն տրանսպորտին բավարար չէ»,-պատասխանեց Ծառուկյանը։

Նրան հիշեցրեցին, որ ինքը և գործարար է, և պատգամավոր, հարցրեցին, եթե բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ինքն ի՞նչ գործ ունի Ազգային Ժողովում։

«Ո՞նց, ինչի եմ Աժ պատգամավոր։ Աղջիկ ջան, դու կրթություն ունե՞ս։ Ուզում եմ, իմանամ ի՞նչ ես ավարտել»,-արձագանքեց Ծառուկյանը։

Լրագրողն էլ հայտնեց, ինքը Երևանի պետական համալսարանն է ավարտել։

«Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի։ Ուրեմն լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել։ Կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են տվել, ես սեփականատեր եմ ու իմ բիզնեսը կառավարման եմ տվել։ Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում դառնալ պատգամավոր։ Հիմա կեսից ավելին քո նման պատգամավոր է, որ քարը քարին չի դրել, չի տիրապետում, քո պեսներին ի նկատի ունեմ»,-ասաց նա։

Նշենք, որ «Ceramisia» գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո: Կստեղծվի 500-ից մինչև 1000 աշխատատեղ: «Italian Stoneware» հոլդինգը զբաղվում է նաև հյուրանոցային բիզնեսով և ամբողջ աշխարհում նոր շենքերի կառուցմամբ:

Լրահոս
Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը: Հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan