Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը. Ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ,Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։

«Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը»,– ասել էր նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում