Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը. Ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ,Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։
Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։
«Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը»,– ասել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում