Փաստաբան. Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել

Փաստաբան. Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,– հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել է հոկտեմբերի 1-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում