Հայտնի է Հայոց ցեղասպանության բանաձևի մասով Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը

Հայտնի է Հայոց ցեղասպանության բանաձևի մասով Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում դեմ են արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Bloomberg-ի աղբյուրի, փոխանցմամբ աշխատակազմում նշվել է, որ բանաձևը ժամանակին չի ընդունվել և կարող է դիտարկվել ավելի շուտ որպես պատժիչ գործողություն, ոչ թե՝ սկզբունքային:

Թրամփի աշխատակազմից նաև հայտնել են, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ԱՄՆ-ը հիշում և ցավում են Մեծ Եղեռնի ժամանակ հայերի հետ տեղի ունեցածի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում