Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի դատախազ
06/11/2019 14:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի երկրամասի դատախազ:
41-ամյա Կարապետյանն ավարտել է Ռոստովի պետական ակադեմիայի իրավաբանության ֆակուլտետը, ինչից հետո սկսել է աշխատել դատախազության համակարգում:
2018 թվականից Կարապետյանը զբաղեցնում էր Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում