AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են:

Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման ու այդ ուղղությամբ աճող գումարների հարցը ՀՀ պետբյուջեի ռազմական ծախսերի ավելացման համատեքստում, պետք է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս հաշվի առնել:

Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվել ե՞ն դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

Արդյո՞ք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումը ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում: Հարցադրմանս պատասխանների մի մասը փակ տեղեկություններ են, սակայն իմ դեպքում այս հարցադրումների պատասխանից շատ բան է կախված:

Մարտական հերթապահություն կրող սպաների աշխատավարձի բարձրացումը (այս տրամաբանության մեջ որոշակի օղակների և հաստիքների գումարն էլ պետք է համարժեք բարձրացվի) և սպայական բնակարանների կառուցմանն ուղղված ծախսերի մեծացումը, օրինակ՝ առաջնահերթություն էր:

Կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն ու դրանց արագ գումարներ ուղղվեն (սրանց մասին զերծ կմնան հրապարակային խոսելուց):

Պետք է հստակ ունենանք իրականում ի՞նչ խնդիր ենք դնում զինված ուժերի առջև, ի՞նչ առաջնահերթություններ ենք ձևակերպում, ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով ենք իրականացնում, ի՞նչ միջոցներով ենք դրանք ապահովում և մեկ խոշոր բլոկ՝ զուգահեռ ի՞նչ գործոններ են ազդում զինված ուժերի առաջ դրված խնդիրների լուծմանը և արդյո՞ք փոխկապակցված ձևով ռեսուրս է դրվում դրանց ապահովման համար»:

Լրահոս
Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը: Հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan