Ինչու՞ է թավշյա իշխանությունը տանջում Գագիկ Խաչատրյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ինչու՞ է թավշյա իշխանությունը տանջում Գագիկ Խաչատրյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Գիշերը մի տեսանյութ աչքիս ընկավ՝ Կարևոր փաստեր Գագիկ Խաչատրյանի հանդեպ հարուցված գործի մասին։ Սխալ է վերնագրված, պետք է լիներ. «Կարևոր փաստեր այդ գործի շինծու լինելու մասին»։

Որովհետև նյութին ծանոթանում ես ու տեսնում, որ առկա չէ գոնե մեկ ապացույց, որը փաստում է, որ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը կամ նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել։ Ու ըստ այդմ նաև անհասկանալի է, թե դատարանն ինչ հիմքով է կալանավորել Խաչատրյանին, եթե մինչ այդ 5 ամիս շարունակ նրա հանդեպ ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց է կիրառվել ու նա երբեք չի թաքնվել քննությունից կամ խոչընդոտել այն։ Նյութին ծանոթանում ես ու տեսնում, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների զննությունը ինչ-որ գերբնական ձեռքի միջամտությամբ նույն դատավորին է հանձնարարվել։ Այն նույն դատավորին, որ նաև Քոչարյանի ու քաղաքական հնչեղություն ունեցող այլ գործեր է վարում։ Այդ ո՞նց է այդպես պատահում։ Կարգին հաղորդման հերոսը նման դեպքում կասեր. «Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, այ …»

Տեսանյութը մեկնաբանություններում եմ դնում, մնացած փաստերին խնդրում եմ ինքնուրույն ծանոթացեք։ Այդ ամենն իրավունքի ոլորտից է, որը #Երկիր_ՀԺ-ում, ցավոք, ոչինչ չի որոշում: Բայց մի շատ կարևոր բանեմ ուզումասել, որի մասին Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը, հավանաբար պողոսների ամենացածր բնազդները չգրգռելու վտանգից ելնելով, լռում է։ Մարդու առողջությունը։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Խաչատրյանը մեջքի ուժեղ հետվիրահատական ցավեր ունի։ Այնքան ուժեղ, որ առանց ցավազրկողների այլևս հնարավոր չէ։ Բայց, թավշյա իշխանությունը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել Խաչատրյանին… Ասե՞մ ինչու։ Չէ, նրանից չի, որ հաճույք են ստանում մարդու տանջանքներից՝ չնայած դա էլ կարող է լինել։ Բայց առավելապես նրա համար, որ հույս ունեն վերջապես ստանալ Խաչատրյանից այն, ինչի մասին մամուլն անընդհատ գրում է՝ ցավազրկող մեծ գումարի դիմաց։ Այսպիսի բարքեր…

 

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում