Ռուս-թուրքական պարեկայինները քարկոծվել են Կոբանիում

Ռուս-թուրքական պարեկայինները քարկոծվել են Կոբանիում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: North Press Agency գործակալության տեսանյութի փոխանցմամբ Կոբանիում թուրք-ռուսական պարեկային զորախմբի ուղղությամբ քարեր են նետվել տեղի բնակչության կողմից: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Թուրքիայի ու Ռուսաստանի զորամիավորումները պարեկային ծառայություն են իրականցնում Կոբանիի մատույցներում: Կողմերի միջև համաձայնագրի համաձայն քրդական ստոաբաժանումները պետք է դուրս գան այս տարածքներից:

Սակայն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, չնայած համաձայնությանը, քրդական ուժերը շարունակում են մնալ այստեղ:

Երեքշաբթի օրը պարեկային ուժերը ծառայություն էին իրականացնում Կոբանիից յոթ կիլոմետր հեռավորության վրա ընկած շրջաններում, ուր ժամանակին քրդական ուժերը կատաղի մարտեր էին մղել Դաեշ-ի դեմ:

Ըստ North Press Agency գործակալության տրամադրած տեսանյութի ու ականատեսների վկայության՝ թուրքական ու ռուսական պարեկայինները քարկոծվել են տեղի բնակչության կողմից: Նրանք պարեկային ծառայություն էին իրակականացնում շուրջ 72 կմ տարածության վրա:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է տարածել, ուր ցույց է տրվում, թե ինչպես են ռուս և թուրք զինվորականները հանդիպում սահմանին ու քննարկումներ անցկացնում՝ նախքան պարեկային ծառայության անցնելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում