Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիորսյանը կարդաց պաշտպանության կողմի միջնորդությունը: Դրա համաձայն, Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանձնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին որպես պետությանն առերևույթ պատճառված վնասի փոխհատուցում։

Այնուհետև Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը, փոխարենը կիրառել գրավ: Նրանք նշեցին, որ իրենց պաշտպանյալի առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում, նրա կյանքին վտանգ է սպառնում։

Դատարանը հերթական անգամ մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում