AM | RU
USD
EUR
RUB

Ֆեմիդայի կշեռքի մի նժարին իրենց խոցելիությունն է իշխանությունների առջև, մյուսին` իրենց արժանապատվությունը, խիղճը. Ռ. Քոչարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Համոզված եմ, որ այս դահլիճում նստած բոլորը գիտակցում են, որ ինձ կալանքի տակ պահելու ո՛չ հիմքեր կան, ո՛չ պայմաններ, և սա ուղղակի հետևանք է Հայաստանում տեղի ունեցող մի գործընթացի, որով ինձ թիրախավորել են որպես նշանակված մեղավոր: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Այս ամենը հասկանում եմ, և հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված նաև Սահմանադրական դատարանի շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի մի նժարին դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների առջև, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուսին` իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Եվ ուղղակի մարդիկ պետք է հիշեն` վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել կամ վերջին անգամ, միգուցե, մի սառնարան են գնել մի հինգ տարի առաջ, որի կտրոնը պահել են, թե չեն պահել, և վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ կերպ չի կարողանալու տալ»,- ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` դատարանի որոշումներն ավելի հաճախ դատարանի խոցելիության աստիճանից են բխում: «Ցավոք, սա է իրականությունը: Ըստ էության, կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այն ամենը, ինչը կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը` արդարադատությունը, որովհետև իմ նկարագրած այս սխեմայի մեջ արդարադատություն գոյություն չունի: Կան սիմվոլները, կան մարդիկ, կան պաշտոնյաներ, բայց չկա արդարադատություն: Այժմ սա է վիճակը»,- նշեց Քոչարյանը:

Վերջինս, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, նշեց, որ հասկանում է` որ նաև դատավորն է այս վիճակում, և ստիպված է լինելու գնահատել նաև սեփական խոցելիությունը: Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց նաև, որ իր համար մի քիչ տհաճ է կանգնել դատարանում և փորձել համոզել, որ փախչելու և խոչընդոտելու մտադրություն չունի:

«Իմ կենսագրության հետ չի բռնում, ու, ընդհանրապես, այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ո՛չ փախչող է, ո՛չ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել, իրոք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ, ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ»,-ասաց նա:

Լրահոս
Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ Արա Վարդանյանն ազատ արձակվեց կալանքից Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը՝ ուղիղ Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել «Հրապարակ». Ի՞նչ է կատարվում «Իմ քայլում». նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը ԱԺ նախագահին վերաբերող օրինագիծը տապալվեց «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը «Իրատես». Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը ծանր կա­ցու­թյան մեջ են դրել սե­փա­կան թի­մակից­նե­րին «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն «Հրապարակ». Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան «Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ «Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա «Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը «Փաստ». Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին «Ժողովուրդ». Այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն «Փաստ». Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են «Իրատես». Փաշինյանը կրկին սպառնում է «պառկըցնել» ասֆալտին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15 Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan