AM | RU
USD
EUR
RUB

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նսիտի ժամանակ պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ցանկանում են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ: Նա նշեց, որ նման միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, իսկ որոշումը կայացվել է նախորդ դատական նիստից հետո՝ հոկտեմբերի 15-ին:

Տուժողի իրավահաջորդներից Սեդա Սաֆարյանն ասաց, որ դատական նիստը պետք է շարունակել այլ հարցերի քննությամբ, միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ, որ պաշտպանական կողմն ամեն նիստին խափանման միջոցը փախելու հարցով միջնորդություններով հանդես գա այն պատճառաբանությամբ, թե դրանք հրատապ լուծման ենթակա հարցեր են:

Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի թույլտվությամբ Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց գրավով խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդություն` գրավի չափի որոշումը թողնելով դատարանին: Նա նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։

«Այն հինգ ամիսները, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է ազատության մեջ, արդյո՞ք կա մեկ փաստական տվյալ քննությունը խոչընդոտելու ռիսկի վերաբերյալ: Չկա հարգելի դատարան: Արդյո՞ք կա քրեական գործում այնպիսի փաստական տվյալ, որը կարող է թույլ տալ դիտարկել, որ կա քննությունը խոչընդոտելու ռիսկ: Չկա, հարգելի դատարան»,- ասաց նա:

Մեղադրող դատախազն ասաց, որ շարունակում են պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը:

«Այն հանգամանքը, որ հինգ ամիս ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը քննությունից թաքնվելուն ուղղված կոնկրետ գործողություն չի կատարել, որևէ մեկի վրա ներգործություն չի ունեցել, այդ կապակցությամբ դատարանին ապացույցներ չեն ներկայացվել, դեռևս բավարար չէ ուղիղ փաստելու, որ այդ ռիսկերը վերացած են»,- ասաց դատախազը:

Ս. Սաֆարյանը նույնպես դեմ է գրավի կիրառմանը՝ նշելով, որ խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ, գրավի կիրառումն անթույլատրելի է:

Լրահոս
Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար «Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 3 «Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի «Փաստ». Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է «Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan