Տիգրան Աբրահամյան. Իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին

Տիգրան Աբրահամյան. Իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Panorama.am-ը վերջին քննարկումների հետ կապված հետաքրքրվեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից, թե ի՞նչ նոր հարց պետք է լինի բանակցային գործընթացից բխող, որ Արցախի Հանրապետությունը համաձայնի գնալ հանրաքվեի այն դեպքում, եթե տարիներ առաջ իր անկախության հանրաքվեն արդեն արել է:

«Նախ պետք է արձանագրել, որ այս պահին դեռ պարզ չէ, կողմերը չեն ամրագրել, թե ինչի շուրջ է բանակցությունները: Մի կողմից, կա ցանկություն կողմերի միջև վստահություն հաստատելուն ուղղված քայլեր իրականացնելու առումով, մյուս կողմից, բանակցությունների սեղանին չկա համաձայնեցված կարգավորման փաթեթ: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում բանակցությունների վերսկսման համար, իսկ փոխզիջումների մասին լսել անգամ չի ուզում, իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում