AM | RU
USD
EUR
RUB

Պետությունն իրավունք չուներ խրախուսելու փողոցային, անհայտ ծագման ակցիա. ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր սահմանամերձ համայնքներում երեխաները երազում են գոնե մեկ տիկնիկային ներկայացում տեսնել: Պետությունն իրավունք չուներ փողոցային, անհայտ ծագման ակցիա խրախուսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի և մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման՝ հասարակության կողմից չընդունվելուն:

«Կարծում եմ միջոցառման առաջնահերթությունը տվել է Կառավարությունը՝ համապատասխան նախարարությունը: Ես չեմ կարող ասել, թե ինչու է առաջնահերթություն տրվել և ինչով է պայմանավորված սա: Նոր եմ վերադարձել Հայաստան, դեռ չեմ հասցրել հանդիպել և քննարկել հարցը»,- ասաց նա:

«Իմ գնահատմամբ՝ չարժեր ոչ մի կոպեկ ծախսել միջոցառման վրա: Եթե դա ակցիա էր, ապա պետք է անեին իրենց միջոցներով, կամ՝ չանեին: Իսկ եթե գնահատեմ 2.7 մլն դրամ հատկացնելը նրանց, պետք է ասեմ, որ կրթության և մշակույթի ոլորտում մեծ ներդրումների կարիք կա»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանն ու նպատակին՝ Հովսեփյանն ասաց, որ նպատակն իր համար անհայտ է և առաջնային ուզում է հասկանալ, թե որպես մարզիկի՝ կենսագրական ֆիլմ է, թե որպես սեռական փոքրամասնության:

Հովսեփյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր ենք մենք գնում այդ ամենի լուսաբանմամբ, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է պետության ամենաֆինանսատար հատվածից նման ֆիլմեր և միջոցառումներ ֆինանսավորվում:

«Իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը և՛ գործով, և՛ խոսքով նշում է ազգային արժեքների և ավանդական ընտանիքների մասին: Ես դեռ չեմ հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, որպեսզի հասկանամ այս ծրագրերի նպատակը: Փաստացի այս տարվա հիմնական ֆինանսավորվող ծրագրերը եղել են հանրության մեծամասնության կողմից անընդունելի: Ի՞նչն է պատճառը, որ այդ թեմաներն են վերհանվում: Կպարզաբանեմ, կհասկանամ, թե ինչ դիրքորոշում կա նախարարության կողմից»,- ամփոփեց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 2-ին, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ ուղեկցվելով բախումներով: Ոստիկանությունը միջամտել էր`փորձելով կանխել բախումը: Կար նաև բերման ենթարկված:

Լրահոս
Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ Արա Վարդանյանն ազատ արձակվեց կալանքից Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը՝ ուղիղ Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել «Հրապարակ». Ի՞նչ է կատարվում «Իմ քայլում». նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը ԱԺ նախագահին վերաբերող օրինագիծը տապալվեց «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը «Իրատես». Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը ծանր կա­ցու­թյան մեջ են դրել սե­փա­կան թի­մակից­նե­րին «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն «Հրապարակ». Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան «Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ «Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա «Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը «Փաստ». Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին «Ժողովուրդ». Այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն «Փաստ». Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են «Իրատես». Փաշինյանը կրկին սպառնում է «պառկըցնել» ասֆալտին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15 Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan