Արթուր Դանիելյան. Ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված է

Արթուր Դանիելյան. Ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ կարելի ա անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված, հոգեկան հիվանդ ա:

Դե տնօրհնեքը արեց, կնիկը Սարյանի նկարի ֆոնին նկարվեց: Օրինակ, կարելի ա միշտ տարազ հագնել, համ էլ տեղական արտադրանք ա, Ալեքսանյանն էլ կմասսայականացնի արտադրանքը: Տան գլուխը կարար մի հատ մատաղ աներ, իրա ձեռով ոչխար մորթեր: Թեպետ դա զոոֆիլների դուրը չէր գա։ Նրանք կարդարացնեն կենդանու բռնաբարությունը ու դա կանվանեն սեր, բայց մատաղը ձև չի թույլ տան:

Կարա Թուրքական դրոշ վառի… թեպետ դա էլ Լևոնենք թույլ չեն տա: Կարա Սորոսին քրֆի… չնայած դա էլ Ծռերին կլարի իր դեմ: Ամուլսարը… միանգամից անցնենք: Կարար կռված տղերքի հետ մի քեֆ աներ… չնայած սա էլ ձև չի, Սասունը հո գիտի, որ Վանեցյանին հանել են հենց Սասունին պաշտպանելու համար:

Բակոն… ձև չի: Իջևանը նույնպես: Գողականներին դե չի կարա խնդրի դոշ տան, իրանը նարկոմաններն ու բառիգներն են, դրանցից էլ ի՞նչ հայրենասեր: Ազգային երգ ու պարի փառատոնն էլ ձև չի… դեսպանատները չեն թողի:

ՊՆ-ի բյուջեն ավելացնելը զապրետի տակ ա: Զինվոր տղա ունի, բայց դե նա էլ էնքան արձակուրդ ա ստացել, որ մի տեսակ ավելի լավ ա հիմա նրան չհիշեն: Ալիևին նորից կարելի է կանչել օգնության, բայց «Նժդեհի» քարտն արդեն խաղացրել են, հետո Արմեն Սարգսյանը հո Ալիևի տերը չի, շատ-շատ մի անգամ էլ աբրաշյատ ըլնի, բա հետո՞…

Ի՞նչ անել, որ Նիկոլին հայրենասեր ցույց տալ, սա է խնդիրը…

Ի՞նչ խորհուրդ կտաք ժողովուրդ ջան:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում