AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Աշոտյան. Արցախի հարցում դինամիկա կա, ու այն Հայաստանի եւ Արցախի համար բացասական է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Ի՞նչ են այսօր քննարկում Հայաստանի իշխանությունները: Երեկվա ուղիղ եթերում վարչապետը որևէ կոնկրետ մոտեցում, որդեգրված քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չհնչեցրեց:

Իր ամեն մի ելույթով նա ստիպում է ԱԳՆ-ին կամ ՊՆ-ին իր հետեից մաքրել իր ասած անհեթեթությունները:

Լրահոսի հետևում վարչապետը տեսնում է նախկինների ականջներ: Սակայն եթե մեկ տարի առաջ Արցախյան հարցի շուրջ քննադատում էին ՀՀԿ-ականները, իսկ այսօր մեկ տարի անց հանրային դժգոհության տարափի մեջ լսվում են նաև այլ ձայներ:

Նիկոլ Փաշինյանւը անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին: Փաշինյանը Արցախյան հարցում հակադարձում է մտահոգ մարդկանց՝ մեզ, բայց չի հակադարձում
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Մե՞նք ենք սպառնալիք, թե Ադրբեջա՞նը:
Ինչու՞ չեք անդրադառնում Ալիևի հայտարարություններին: Ոչ վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը:

Եթե համոզում ես հանրությանը, որ դավարդրանքի չես գնում՝ դա հիմնավորելով, որ դա չէիր անի Սերժի ու Քոչարյանի համար աշխատած մարդու մոտ, դա ոչ միայն համոզիչ չէ, այլև մանկամիտ փաստարկ է, պրիմիտիվ է ու պարզունակ:

Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների:

Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ հակասություն չկա, բայց հենց այդ իշխանություններն են հանդուրժում Բակո Սահակյանին մարզպետ
անվանելը, իրենք են հանդուրժում Արցախի նախագահի գլուխը քարով բացելու կոչեր անողներին:

Փաշինյանը ասել էր, որ Արցախյան հարցում Սերժ Սարգսյանի կետից չի շարունակում, այլ իր սեփական կետից է շարունակում: Որո՞նք են այդ կետի բաղադրիչները: Փաշինյանը խոստացավ, որ Ղարաբաղը վերադառնալու է բանակցային սեղանին, իսկ այսօր խուսափում է խոսել իր խոստման հաշվետվությունից:

Փաշինյանը քանդել է Սերժ Սարգսյանի դիվանագիտական բանակցային խրամատը և չի կարողանում կառուցել սեփականը: Փաշինյանը չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դա չի անում նաև ԱԳ նախարարը:

Եթե բանակցություններում կա դինամիկա, ապա այն բացասական է Հայաստանի և Արցախի համար:

Միջազգային կողմից մանդատ ստացած համանախագահները անգամ նախնական աջակցություն կամ սատարում չեն հայտնում հայկական կողմի նոր իշխանությունների որևէ նախաձեռնությանը:

Փաշինյանը այնքան չի տիրապետում Արցախյան հարցին, որ պնդում է, որ Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից, այնինչ այն անկախացել է Սովետական Միությունից:

Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը:

 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan