AM | RU
USD
EUR
RUB

Ռուբեն Մելիքյան. Արսեն Բաբայանը ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից.նա պետք է ազատ արձակվի

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Եթե՝ կարճ, ապա «քաղբանտարկյալ» նշանակում է «ազատությունից ակնհայտ ապօրինի զրկված»՝ գումարած «քաղաքական մոտիվացիա»։

Արդեն երկու շաբաթ է՝ ինչ Արսեն Բաբայանը ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից։ Թե ինչու «ակնհայտ ապօրինի», շատ է խոսվել։ Այստեղ հիմնավորումները նորից չեմ բերելու։ Իսկ այ «քաղաքական մոտիվացիայի» մասին այդքան էլ շատ չի խոսվել։ Ավելի ճիշտ՝ խոսվել է առավելապես Սահմանադրական դատարանը «գրավելու» և ՍԴ նախագահից ձերբազատվելու՝ իշխող ուժի քաղաքական մոտիվացիայի համատեքստում։

Իսկ «քաղաքական մոտիվացիայի» մյուս՝ ոչ պակաս կարևոր բաղադրիչը՝ Արսեն Բաբայանի կողմից իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության պրոֆեսիոնալ, փաստարկված քննադատությունը, կարծում եմ, բավարար չափով լուսաբանված չէ։ Հունվարին հանրային ծառայությունն ավարտելուց ի վեր, մինչ ազատությունից ապօրինի զրկվելը, Արսենը ոչ թե պարզապես քննադատական կոնտենտ տարածող էր, այլ որակյալ քննադատական կոնտենտ ստեղծող: Ավելին, նա որպես այդպիսին էր ընկալվում հակադիր «խմբագրական քաղաքականություն» ունեցող լրատվամիջոցների կողմից։ Արսենի խոսքը տարածվում էր և հաճախ հետևանք առաջացնում։

Ուստի Արսենին ակնհայտ ապօրինի մեկուսացնելով՝ իշխող ուժը փաստացի լռեցրել է իր արժեքավոր քննադատին ու հանրային վերահսկիչին, և սա ինքնին լրջագույն «քաղաքական մոտիվացիա» է պարունակում։

Ստորև՝ Արսենի քննադատական խոսքի որոշ նմուշներ։

ՀԳ. Իշխող ուժը լավ հնարավորություն ունի մի փոքր մեղմացնելու իր իսկ ստեղծած վիճակի՝ իր համար անցանկալի հետևանքները՝ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը և Արսենին ազատ արձակելով անձնական երաշխավորությամբ։ Անձամբ ես դեռ 2-3 օր պահպանելու եմ հույսս, որ այդ հնարավորությունից օգտվելու են։

ՀԳ-2. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan