Գեղարքունիքի մարզում անհայտ անձը կրակել է մեքենայի ուղղությամբ, կա մեկ զոհ. ՀՀ ոստիկանություն

Գեղարքունիքի մարզում անհայտ անձը կրակել է մեքենայի ուղղությամբ, կա մեկ զոհ. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։ Կրակոցների վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղեկալ Էդգար Ջանոյանը։

«Նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել, որ Նորատուս գյուղի Արծվաքարի հատվածում անհայտ անձը ավտոմատով կրակել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով Նորատուս գյուղի բնակիչը հիվանդանոցում գիտակցության չգալով հրազենային վիրավորումից մահացել է»,– ասաց Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ կատարվում են օպերատիվ-լայնածավալ միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում է քննություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում