Ռուսաստանում պայթյուն է որոտացել տանկերի վրա. Զոհեր կան

Ռուսաստանում պայթյուն է որոտացել տանկերի վրա. Զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Նախոդկայում պայթյուն է որոտացել «Залив Америка» տանկերի վրա: ՌԻԱ Նովոստիի հրապարակած տեսանյութում երևում է, թե պայթյունի արդյունքում ինչպես է վնասվել նավը:

ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ միջադեպի արդյունքում խափանվել է տանկերի խարիսխային սարքավորումը: Բարեբախտաբար նավի հերմետիկությունը պահպանվել է, նավթի արտահոսք չի հայտնաբերվել:

Պայթյունի մասին հայտնի է դարձել այսօր վաղ առավոտյան: Միջադեպի արդյունքում կա երեք զոհ ու մեկ վիրավոր:

Հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում