Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ, այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Քաղաքապետի հրամանով քաղաքապետի տեղակալ է նշանակվել` Սամվել Գրիգորիի Ղուլյանը»,- նշված է հայտարարությունում:

2008-2019թթ. Սամվել Ղուլյանը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի և Քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետի պաշտոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում