ՌԴ-ն լրացուցիչ զորախումբ և տեխնիկա է ուղարկել Սիրիայի հյուսիս

ՌԴ-ն լրացուցիչ զորախումբ և տեխնիկա է ուղարկել Սիրիայի հյուսիս

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոտ 300 ռուսաստանցի զինծառայող և 20 նոր զրահամեքենա է տեղափոխվել Սիրիայի հյուսիս, որտեղ մարտական ոստիկանությունը թուրքական կողմի հետ համատեղ պարեկում են սահմանային տարածքները։ Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ռազմական ոստիկանությունն ամեն օր առնվազն տաս բնակելի շրջան է անցնելու։ Հինգ ժամում պարեկախումբը պետք է անցնի մոտ 150 կմ։ Հանդիպման վայրերում ռուսական «Վագրին» կմիանա թուրքական շարասյունը, որից հետո կշարժվեն երթուղիով։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը վեց ժամ տևողությամբ բանակցություններ են անցկացրել, որոնց ավարտին տաս կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Փաստաթղթի համաձայն հոկտեմբերի 23 ժամը 12-ից «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դուրս գտնվող Թուրքիայի հետ հարող Սիրիայի կողմ սկսել է ներթափանցել ռուսական մարտական ոստիկանությունը և սիրիական սահմանապահները, ովքեր աջակցելու են քրդական ջոկատների և նրանց սպառազինության սիրիա-թուրքական սահմանից մինչև 30 կմ հեռավորության վրա դուրս բերմանը, ինչպես նաև թուրքերի հետ համատեղ պարեկային ծառայություն են իրականացնելու։

Ավելի վաղ радио Sputnik-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 1-ից Ռուսաստանի և Թուրքիայի պարեկությունը խորանալու է սիրիա-թուրքական սահմանից յոթ կմ դեպի հարավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում