Չիկագոյում կրակել են Հելոուինի առիթով քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա (տեսանյութ)

Չիկագոյում կրակել են Հելոուինի առիթով քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 01 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Չիկագո քաղաքում կրակել են Հելոուինի տոնի առիթով քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա. աղջիկը լրջորեն վիրավորվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է CBS Chicago-ն:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ փողոցում, ավանդույթի համաձայն, քաղցրավենիք հավաքող երեխաներ են շրջել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ աղջիկը պատահաբար է վիրավորվել. երեք անձից բաղկացած խումբը 31-ամյա տղամարդու է հետևել և կրակել է նրա ուղղությամբ: Երեխան մեղվի կերպարում է եղել և ծնողների հետ քայլելիս է եղել, երբ հնչել են կրակոցները:

Աղջկան հիվանդանոց են տեղափոխել. նա պայքարում է կյանքի համար:

Հանցագործները փախել են դեպքի վայրից և դեռևս ազատության մեջ են գտնվում:

Տղամարդը, որին ուղղված էր հանցագործների ատրճանակը, ձեռքի վնասվածք է ստացել և այժմ կայուն վիճակում է գտնվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի մեկին նախորդող գիշերն աշխարհի մի շարք երկրներում նշվում է Հելոուինը: Ըստ ավանդույթի՝ այս տոնը կապում են կախարդների ու վհուկների հետ, որոնք, իբրև թե, ազատորեն շրջում են մարդկանց շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում