Ղրիմում առաջին ձյունն է տեղացել

Ղրիմում առաջին ձյունն է տեղացել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ղրիմում առաջին ձյունն է տեղացել, РИА Новости-ին հայտնել են Ղրիմի հիդրոմետ ծառայությունից:

«Սիմֆերոպոլում հոկտեմբերի 31-ի առավոտյան գրանցվել է թաց ձյուն՝ առաջինն աշուն-ձմեռ սեզոնում», – հայտնել են ծառայությունից:

Ղրիմի մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում առաջին ձյան լուսանկարներն ու տեսանյութերն են տեղադրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում