Էմոցիոնալ հայտարարությունները չեն օգնում գործին. Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին

Էմոցիոնալ հայտարարությունները չեն օգնում գործին. Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բնակցություններից հետո ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԼՂ հակամարտությունը, մասնավորապես՝ երկու երկրների միջև մարդասիրական ակցիաների մասով հեռանկարները:

Լավրովը նշել է, որ ապրիլին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հումանիտար ոլորտում մի շարք պայամանավորվածություններ են ձեռք բերել:

«Զրույցի ընթացքում հեռանկարներ են ի հայտ եկել մի շարք մարդասիրական ակցիաներ իրականացնելու մասով: Խոսքը մասնավորապես վերաբերում է պահվող քաղաքացիների, զոհերի դիերի փոխանակմանը, ինչպես նաև լրագրողների փոխադարձ այցերին: Դա պետք է օգնի թուլացնել լարվածությունը և առաջ տանել վստահության մթնոլորտ ստեղծելու գործը: Լրագրողների շփման մասով, ես գիտեմ, որ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ երկխոսություն կա, իսկ ահա պահվող քաղաքացիների փոխանակման մասով պակաս լավատեսություն կա: Սակայն մենք ելնում ենք նրանից, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Լավրովը:

Լավրովի խոսքերով, երկու կողմերից հնչող էմոցիոնալ հայտարարությունները, թե հակամարտությունը կարող է լուծվել միայն այս կամ այն կերպ, չեն օգնում գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում