Կառավարական առանձնատների դիմաց կոնդեցիները բողոքի ակցիա են անում. ուղիղ

Կառավարական առանձնատների դիմաց կոնդեցիները բողոքի ակցիա են անում. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կոնդի բնակիչները կառավարական առանձնատների դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տրամադրել։

Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչներին բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Բազմիցս այդ մասին հայտարարել են և՛ քաղաքային իշխանությունները, և՛ կառուցապատողները, որոնք պատրաստ են ստանձնել տարածքի շինարարությունը։

Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում