ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել

ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել իր միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։

«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնել բանակցություներ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ»,-ասել է Հուքը: Նրա համոզմամբ, ԱՄՆ-ի պատժամիջոցները «Իրանի նավթի սեկտորի փլուզման պատճառ են դարձել»:

Հուքի բերած տվյալների համաձայն, «Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեկ տարվա ընթացքում Իրանի կողմից համաշխարհային շուկայում նավթի վաճառքներն օրական 2,5 մլն բարելից կրճատվել են մինչեւ 120 հազար բարել», -հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում