Նիկոլ Փաշինյանը հեառխոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեառխոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը։

«Որպես 2019թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանականերում տեղի ունեցած զրույցի շարունակություն՝ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների արդիական հարցերը», – հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 25-ի հանդիպմանը ՌԴ վարչապետը նշել էր, որ երկու երկրների հարաբերություններն ընդհանուր առմամբ բարեհաջող են զարգանում, «բայց դա չի նշանակում, որ կատարելագործելու ոչինչ չկա, կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում