AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Բաբայան. Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՆախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Կրկին երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում:

Արդյո՞ք ադրբեջանական կողմի ակտիվացումները կապ ունեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդուման հետ:

Հարցով Panorama.am-ը դիմեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Նա ընդգծեց, որ հակառակորդի ակտիվացման առիթը միանշանակ ընդունված բանաձևն է, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հիստերիկ արձագանք էր ստացել Թուրքիայում, Ադրբեջանում, «այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»:

«Սա միայն առիթ է, բայց պատճառն այն է, որ ի դեմս Ադրբեջանի ունենք, իրոք, նացիստական ահաբեկչական երկիր, նրանք չեն վերանայել ոչ իրենց մոտեցումները, ոչ ցանկությունները, ոչ ծրագրերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ այս գիշեր շփման գծում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, բայց որևէ տագնապալի բան չկա, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը կապված լինի ինչպես ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման, այնպես էլ Բաքվում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի հետ:

Հիշեցնենք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է հոկտեմբերի 30-ին: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու և չի մասնակցել նիստին:

Լրահոս
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan