Շնորհակալություն և խնդրանք Վահագն Թևոսյանին. Անի Հովհաննիսյան

Շնորհակալություն և խնդրանք Վահագն Թևոսյանին. Անի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ՖԲ էջում գրել է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի Բաբայանի պաշտպանները կապվեն Թևոսյանի հետ՝ վստահ եմ՝ պատրաստակամ է և երաշխավորագիր կտա՝ քաղբանտարկյալ Բաբայանին ապօրինի կալանքից ազատելու համար:

Շնորհակալություն Թևոսյանին, որ հասկանում է ապօրինի քաղաքական հետապնդումների վտանգավորությունը և հետաքրքրված է Արսեն Բաբայանի գործով: Սա ողջունելի է և ակնկալում եմ Թևոսյանի աջակցությունը՝ քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի դեմ հետապնդմանը վերջ տալու հարցում:

Ի դեպ,իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երաշխավորագրեր էին ներկայացրել հսկող դատախազին՝
միջնորդելով Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխել և Արսեն Բաբայանին ազատ արձակել:

Այս երաշխավորագրերի հետ կապված որևէ նորություն դեռ չկա, խնդրում եմ Վահագն Թևոսյանին զանգել նաև Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագրի են արժանացել այդ երաշխավորագրերը: Եթե դրանք մերժվել են, ապա խնդրում եմ Թևոսյանին իր ծանրակշիռ երաշխավորագրով միջնորդություն ներկայացնել դատախազություն:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում