Աշխարհի 10 քաղաքներ, որոնց սպառնում է ջրի դեֆիցիտը

Աշխարհի 10 քաղաքներ, որոնց սպառնում է ջրի դեֆիցիտը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հնդկաստանի վեցերորդ քաղաքը՝ Չենայը, ջրի աղետալի պակաս է զգում: Քաղաքի ջրային պաշարները չորանում են, և քաղաքի բնակիչները ստիպված են բեռնատարներից շշալցված ջուր վերցնել, որոնք ամեն օր ջուր են բերում քաղաք, փոխանցում է vesti.ru-ն:

Չենան ամենացայտուն է օրինակն է, որի բնակիչները տառապում են ջրի պակասից: Այնուամենայնիվ, սա հեռու է մեր մոլորակի միակ այդպիսին լինելուց:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոլորակի 10 մարդուց 4-ը տառապում են ջրի պակասից: Ստորև կներկայացնենք 10 քաղաքները, որոնք շուտով կարող են հայտնվել ծանր ճգնաժամի մեջ՝ բավարար քանակությամբ խմելու ջրի բացակայության պատճառով:

Քեյփթաունում ջրի լուրջ պակասը տեղի է ունեցել 2017 և 2018 թվականներին, երբ ջրամբարներում ջրի մակարդակը կազմել է մոտ 13,5%: Այսպիսով, քաղաքը հայտնվել է ճգնաժամի եզրին: Քաղաքի բնակչությունը կազմում է 4 միլիոն մարդ:

ՄԵԽԻԿՈ, ՄԵՔՍԻԿԱ

Մեխիկոյի ջրային խնդիրները սերտորեն կապված են քաղաքի աշխարհագրական դիրքի հետ: Քաղաքը կառուցվել է մի հովտում, որը զուրկ է ցանկացած ջրային աղբյուրներից: Ջրի մեծ մասը պահվում է ստորգետնյա պահեստում: Քաղաքը երկու անգամ ավելի ջուր է «դուրս տալիս», քան՝ ներս մղում: Սա հանգեցնում է նրան, որ պահեստում ջրի մակարդակը աստիճանաբար իջնում է, ինչը մեծացնում է ճգնաժամի ռիսկը, հատկապես քաղաքի ցածր եկամուտ ունեցող բնակիչների շրջանում:

ԵԳԻՊՏՈՍ, ԿԱՀԻՐԵ

Կահիրեի ջրի հիմնական աղբյուրը Նեղոս գետն է: Փաստորեն, ամբողջ Եգիպտոսը կախված է Նեղոսից, որը երկրի ընդհանուր կարիքների 97% -ն է կազմում: Այնդուհանդերձ, Կահիրեում բնակչությունն արագորեն աճում է, և ակնկալվում է, որ առաջիկա 50 տարում բնակչության թիվը կկրկնապատկվի: Այսպիսով, գիտնականները գալիս են այն եզրակացության, որ արդեն մինչև 2025 թվականը Կահիրեի բնակչությունը կունենա աղետալի աստիճանի հասնող ջրի պակաս: Մյուս կողմից էլ , աղբի անբավարար վերամշակման խնդիր կա, որն էլ հանգեցրել է Նեղոսի աղտոտմանը:

ՏՈԿԻՈ, ՃԱՊՈՆԻԱ

Տոկիոն աշխարհի ամենամեծ քաղաքն է, որը տառապում է ջրի պակասից: Քաղաքն ուղղակիորեն կախված է ստորերկրյա ջրային աղբյուրներից, ինչպիսիք են ձյունը հալոցքը, լճերը, գետերը, ինչպես նաև չորս ամսվա հորդառատ անձրևները, որոնք ապահովում են ջրամատակարարման 70% -ը:

ՋԱԿԱՐՏԱ, ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ինդոնեզիան կանգնած է ջրի աղտոտման լուրջ խնդրի առաջ: Երկրի ջրային մարմինների մինչև 70% -ը խիստ աղտոտված է: Մայրաքաղաքում ՝ Ջակարտայում, ջրամատակարարման համակարգից ջուրը հասանելի է բնակչության կեսից ավելին: Բացի այդ, այն աշխարհի ամենաարագ խորտակվող քաղաքներից մեկն է: 40% -ով այն արդեն ծովի մակարդակից ցածր է:

Ամեն տարի քաղաքը սուզվում է 7-20 սմ-ով, ինչը վտանգ ՝ստորերկրյա ջրերի համար:

ՍԱՆ-ՊԱՈՒԼՈ, ԲՐԱԶԻԼԻԱ

2014 թվականին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացավ, երբ ջրի պաշարները նվազեց 3% -ից ցածր: 20 օրից պակաս ջուր էր մնացել: Այս պայմաններում, ոստիկանները ստիպված ուղեկցում էին ջրով լի բեռնատարները , որպեսզի գողություն չլինի:

Ենթադրվում է, որ ճգնաժամի պատճառը Բրազիլիայում 2014 – 2017 թվականների ընթացքում վրա հասած ուժեղ երաշտն էր:

Քաղաքի կենտրոնական ջրամբարները չափազանց աղտոտված են օգտագործման համար, կա նաև 31% ջրի կորուստ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Ամազոնի անտառահատումը կհանգեցնի նրան, որ Սան Պաուլոյում ջրի հիմնական աղբյուրը կվերջանան:

ՊԵԿԻՆ, ՉԻՆԱՍՏԱՆ

Համաձայն 2017 թվականի Greenpeace-ի Արևելյան Ասիայի փորձագետների կողմից կազմված զեկույցի, Պեկինի ջրի գրեթե 40% -ը աղտոտված է այնքանով, որ այն պիտանի չէ օգտագործման համար: Բացի այդ, քաղաքը տարեկան գրեթե 10 սմ-ով սուզվում է, ինչը կրճատում է գրունտային ջրերի քանակը:

Ջրի սակավության պատճառով Պեկինը ներդրումներ է կատարում հարավից հյուսիս ջուր տեղափոխելու ծրագրի համար: Այնուամենայնիվ, այս նախագիծը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում լուծի խնդիրը:

ԲԱՆԳԱԼՈՐ, ՀՆԴԿԱՍՏԱՆ

Քաղաքի որոշ շրջաններում, հատկապես կենտրոնից հեռու, բնակիչներն ուղղակի ջուր չունեն: Այս տարածքները միացված չեն քաղաքի հիմնական զարկերակին, ուստի չոր եղանակը կարող է շատ արագ չորացնել պաշարները:
Արդյունքում քաղաքում հայտնվել է այսպես կոչված «ջրային մաֆիա», որը հեռավոր շրջանների բնակիչներին ստիպում է հսկայական գումարներ տալ՝ իրենց տները ջուր մատակարարելու համար:

ՄԵԼԲՈՒՐՆ, ԱՎՍՏՐԱԼԻԱ

Մելբուրնը տուժեց Ավստրալիայի ամենամեծ ՝Հազարամյակի երաշտի պատճառով: Քաղաքը դրանից տուժեց 1997 թվականից մինչև 2009 թվականը: Այդ ժամանակից ի վեր այն վերականգնվել է ճգնաժամից, բայց բնապահպանները կարծում են, որ քաղաքում ջրի հետ կապված իրավիճակը շարունակում է վտանգված լինել՝ անտառահատման պատճառով:Փաստն այն է, որ ջրային աղբյուրների մեծ մասը գտնվում են անտառային ջրավազաններում, ուստի անտառահատումը կհանգեցնի դրանց կրճատմանը:

ԼՈՆԴՈՆ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Լոնդոնի դեպքում զարմանալի է, քանի որ քաղաքը հայտնի է անձրևներով: Այնուամենայնիվ, Լոնդոնում նույնպես բախվել են ջրի պակասին՝ մի շարք պատճառներով: Դրանցից հիմնականը՝ քաղաքի բնակչության կտրուկ աճն է, որը հանգեցրել է ջրային աղբյուրների աղտոտմանը: Գիտնականները կարծում են, որ, ընդհանուր առմամբ, Անգլիայում ջուրը կվերջանա 25 տարի անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում