AM | RU
USD
EUR
RUB

Դատապարտելի է ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես ծանոթացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութին` հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի և դրա դասավանդման առնչությամբ: Չգիտեմ, թե որքանով են փոխնախարար Անափիոսյանին վերագրվող խոսքերը հավաստի: Եթե խոսքերն աղճատված չեն, ապա դատապարտելի է որդեգրած այս մոտեցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: Սա նաև օրենքի պահանջ է: ՀՀ կառավարության և Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ընթացքում նույն փոխնախարարի կողմից հավաստիացվել է, որ նման խնդիր դրված չէ:

Ասեմ ավելին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շաբաթներ առաջ լրագրողների հետ շփման ժամանակ հնչեցրած խոսքն արդյունքն է եղել Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի և ԿԳՄՍ նախարարի զրույցի: Փոխնախարարի արտահայտած տեսակետը որևէ կերպ չի ներդաշնակվում այս առնչությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքի և տրված պարզաբանումների հետ:

Ինչ վերաբերում է առարկայի առնչությամբ իբրև թե արտահայտված բողոքներին և դրանց ունկնդիր լինելուն, ապա դա կեղծ օրակարգ է, քանզի հարց է առաջանում, թե որ կառույցը պետք է ունկնդիր լինի Հայոց Եկեղեցու բազմամիլիոն հետևորդների պահանջներին, ակնկալություններին և պաշտպանի այս իմաստով նրանց իրավունքը: Վերստին պնդում եմ, որ սա անընդունելի է, ոչ կառուցողական մոտեցում: Կոչ ենք անում վերանայել այս քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որը դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի, շարունակվում է քննարկումների առիթ հանդիսանալ` առարկայի պարտադիր դասավանդման առումով: «Հայկական ժամանակի» հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

Այնուամենայնիվ, նա նշել էր, որ եթե այնպես ստացվի, որ աշխատանքային խմբի որոշումը չլինի նշված երկու առարկաների միավորման օգտին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ անվանում կստանա, բացի այդ էլ կսահմանվեն որոշակի չափանիշներ:

Լրահոս
Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan