AM | RU
USD
EUR
RUB

Սա իրավունքի կոպիտ խախտում է. Վարոսյանը` Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու ՀՔԾ որոշման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակել է ՀՔԾ-ի տրամադրած որոշումը, որով արգելվում են Արսեն Բաբայանի տեսակցությունները ազգականների, ԶԼՄ-ների ու այլ անձանց հետ։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվել էին՝ ինչո՞վ էին Արսեն Բաբայանի անչափահաս երեխաները խանգարելու գործի քննությանը, որ նրանց թույլ չեն տվեն տեսակցել հորը։ Վերջինս ասել էր, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է։

«Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի», - ասել էր նա։

Aysor.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը հաստատեց, որ երեխաներին թույլ չեն տվել տեսակցել Բաբայանին։

«Ախր, տեսեք, խնդիրը հետևյալն է, հիմա ինձ շատ հետաքրքիր է՝ ՀՔԾ պետը ո՞նց է կարծում, այդ մանկահասակ երեխան ո՞նց էր գնալու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, մտներ ներս, հորը տեսակցեր։ Ինքնուրո՞ւյն, հա՞։ Ախր, գոնե, տրամաբանել է պետք, ես արդեն չեմ էլ զարմանում ոչնչի վրա», - ասաց Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ այս որոշումը բողոքարկելու են։

«Սա իրավունքի կոպիտ խախտում է, որովհետև ինքն իրենից որոշում էլ չի ներկայացնում, որոշումն, առհասարակ, պետք է լինի հիմնավորված ու պատճառաբանված, իսկ սա որոշում չէ», - ասաց Արսեն Բաբայանի փաստաբանը։

Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ կալանավորել Բաբայանին։

Нет описания фото.

 

 

Լրահոս
Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ Իմ դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են. Արսեն Բաբայան (տեսանյութ) Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այստեղ կարող են գալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն շարժումն ուղղորդված չէ. ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը (ուղիղ) Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը «Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին» Արսեն Բաբայանն ազատ կարձակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Ուղիղ Պայթյուն է որոտացել «Բալտիկա» գարեջրի գործարանում «Հրապարակ». Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին «Հրապարակ». Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում «168 ժամ». ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել «Փաստ». Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն` «Կրոնի պատմություն» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan